Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել են ավարտական քննությունները
11.06.2018
Այսօր՝ հունիսի 11-ին, հանրապետության հանրակրթական դպրոցներում մեկնարկել են ավարտական քննությունները: Տավուշի մարզում 9-րդ դասարանի ավարտական փոխադրական քննությանը մասնակցել է 1292 աշակերտ, որոնցից 90-ը գերազանցության թեկնածուներ են: Իններորդցիները գրավոր /փոխադրություն/ քննություն են հանձնել ,,Հայոց լեզու և գրականություն,, առարկայից: Քննական առարկայի առաջադրանքը կազմվել է ԳԹԿ-ի կողմից: Քննությանը տրվել է 90 րոպե ժամանակ: Մինչ քննությունն սկսելը Տավուշի մարզպետի հանձնարարությամբ դպրոցներ են այցելել մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, եղել քննասենյակներում, աշակերտներին մաղթել հաջողություն: Իսկ քննության ընթացքում քննասենյակում է գտնվել միայն գրավոր քննության կազմակերպման, անցկացման և գնահատման համար հաստատության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվել են դպրոցի տնօրենը կամ նրա նշանակած ուսուցիչը (հանձնաժողովի նախագահը), տվյալ դասարանում առարկան դասավանդող ուսուցիչը (ստուգող ուսուցիչը) և ընթերական (տվյալ կամ հարակից առարկայի մասնագետը): Սովորողի տեղը քննասենյակում որոշվել է վիճակահանությամբ: