Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը մասնակցեց Դիլիջանում մեկնարկած երկօրյա համաժողովին

11.06.2018

Երկօրյա <<Գնորդ-վաճառող>> համաժողովն իրականացվում է <<Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում>> ծրագրի շրջանակներում: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրամիության և ՀՀ կառավարության կողմից: Այն նպատակաուղղված է խթանելու Տավուշի մարզի համայնքների միջև առավել հավասարակշռված սոցիալ-տնտեսական զարգացումը, որի հիմնական խնդիրներն են՝ ստեղծել նոր տնտեսական հնարավորություններ և աշատատեղեր, ինչը մարզի տնտեսությունը կդարձնի առավել դիվերսիֆիկացված և արդյունավետ, բարձրացնել ֆերմերային կոոպերատիվների և ՓՄՁ-ների մրցունակությունը, ներառյալ ներդրումների և առևտրի նոր հնարավորությունները: Համաժողովն իր հերթին ծրագրի գործողություններից մեկն է, որի նպատակն է ներգրավել նոր ներդրումներ, զարգացնել և արդիականացնել մարզում գործող արտադրության կամ ծառայության ոլորտներում ներգրավված տնտեսությունների կարողությունները:
Համաժողովի մեկնարկին ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Նրանք ընդգծեցին ծրագրի կարևորությունը մարզերի համաչափ զարգացման գործում և տնտեսության զարգացման մեջ մարզերում առկա պոտենցիալն օգտագործելու կարևորությունը:
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը ողջունեց համաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին, առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց սփյուռքից ժամանած մեր հայրենակիցներին՝ և համաժողովին մասնակցելու, և հայրենիքում ներդրումներ կատարելու նրանց ծրագրերի համար: Հավաստիացրեց, որ գործարարների համար ստեղծվելու են բարենպաստ պայմաններ, ռիսկերը հասցվելու են նվազագույնի: Նշեց, որ լավատեղյակ է, թե որոշակի հաջողություններ գրանցած տեղացի գործարարներն ինչպիսի մաքառումներով են արձանագրել որոշակի հաջողություններ, հավաստիացրեց, որ որպես մարզպետ պատրաստ է միշտ լինել բիզնեսի աջակիցը:
Համաժողովի ծրագիրը երկօրյա է և բազմաբնույթ: Ընթացքում լինելու են տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող գործարարների, փորձագետների ելույթնեեր, քննարկումներ: Ինչպես նշեց <<Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում>> ծրագրի ղեկավար Հասմիկ Ազիբեկյանը, համաժողովի անցկացման արդյունքում ակնկալում են մինչև 10 ներդրումային ծրագրերի մեկնարկ Տավուշի մարզում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57