Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն աշխատանքային այցով եղել է Բերդ համայնքում
11.06.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն աշխատանքային այցով եղել է Բերդ համայնքում: Հանդիպում է ունեցել Բերդի արվեստի դպրոցում, որին մասնակցել են համայնքի ղեկավարը և բնակավայրերի վարչական ներկայացուցիչները, դպրոցների տնօրենները, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, քաղաքացիներ: Հիմնականում քննարկվել են տնտեսությանը վերաբերող հարցեր: Մարզպետը նշել է, որ մյուս տարածաշրջանների համեմատությամբ Բերդում խնդիրներն ավելի շատ են, և ամեն ինչ պետք է արվի դրանք լուծելու համար, նաև ընդգծել է, որ Բերդը մշտապես իր ուշադրության կենտրոնում է լինելու, բոլորի հարցերը մեկ առ մեկ լսել է և սպառիչ պատասխաններ է տվել: Մարզպետը եղել է նաև Չորաթանում գործող ,,Տավուշ-տեքստիլ,,-ում, ծանոթացել արտադրությանը: Վերին Կարմիրաղբյուրում Վահե Ղալումյանը հանդիպում է ունեցել դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հետ, քննարկվել է տնօրենի ընտրության հետ կապված չարչրկված հարցը: Մարզպետը նաև եղել է Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, հանդիպել բնակչության հետ, լսել նրանց մտահոգող հարցերը: