Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը շարունակոմ է ընդունել տնտեսվարողներին
08.06.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/15794_s.jpg)
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, շարունակելով մարզի տնտեսվարողների հետ հանդիպումների շարքը, ընդունել է Իջևանի հանքային ջրերի գործարանի սեփականատեր Ալիկ Սարգսյանին: Մարզպետը ներկայացրել է, որ համաձայն ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության և վարչապետի հանձնարարականի, տեղերում բանակցություններ են վարվում արտադրական հզորություններ ունեցող, սակայն հիմա չգործող կազմակերպությունների հետ: Նպատակն է՝ ունենալ ամբողջովին համալրված տեղեկատվական բազա, որպեսզի ներդրողներին ցանկացած պահի կարողանան ուղղորդել և հնարավոր տարբերակներ առաջարկել: Իր հերթին գործարանի սեփականատերը հավաստիացրել է, որ տարածքն ամբողջովին պահպանված է, կան հանքային ջրի հետ կապված բոլոր լաբորատոր հետազոտությունները և համագործակցության պատրաստակամություն է հայտնել: