Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Նյու Իդա չինական ընկերության ներկայացուցիչներին
08.06.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/15795_s.jpg)
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Նյու Իդա չինական ընկերության տնօրեն Լուո Գանգին և գլխավոր կառավարիչ Ցին Ճենփինին՝ նույն կազմակերպության ներկայացուցիչ Յուրի Սարգսյանի և Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի ուղեկցությամբ:
Չինացի գործընկերները Տավուշի մարզում են գտնվում՜ համագործակցության եզրեր փնտրելով զբոսաշրջության, գինիների և հանքային ջրերի արտադրության ոլորտներում: Նրանք արդեն եղել էին Իջևանի գինու և կոնյակի գործարանում, ծանոթացել արտադրությանը և փորձանմուշներ վերցրել: Իրենց պահանջներին համապատասխանության դեպքում պատրաստ են արտահանում կազմակերպել: Նրանք հավանում են Հայաստանի ջուրը և հետքրքրություն ունեն նաև Իջևանի հանքային ջրի նկատմամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի մոտիկից ծանոթանան ջրի փորձաքննության տվյալներին և որոշեն հետագա անելիքները:
Մարզպետ Վահե Ղալումյանը համագործակցության պատրաստակամություն է հայտնել և վստահեցրել, որ պատրաստ է աջակցել նրանց նախաձեռնություններին: