Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է տնտեսվարողներին
07.06.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/15775_s.jpg)
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց Իջևան քաղաքում ժամանակին հզոր արտադրություններ ծավալած մեխանիկական և գորգագործական գործարանների բաժնետերեր Վրեժ Ներսիսյանին և Արթուր Խուդավերդյանին: Մարզպետ Վահե Ղալումյանը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականներից է մարզում հնարավորինս օգտագործել առկա տնտեսական, տարածքային հզորությունները՝ համագործակցելով սեփականատերերի և ներդրողների հետ: Հանդիպմանը ներկա՝ Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացման ծրագրի ղեկավար Հասմիկ Ազիբեկյանն առաջարկեց տնտեսվարողներին ներկա գտնվել հունիսի 11-12-ին Դիլիջանում կազմակերպվող ֆորումին, որին մասնակցելու են ներդրումներ իրականացնող բիզնես- կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատներ: Տնտեսվարողները պատրաստակամություն հայտնեցին լինել ֆորումում: Այնուհետև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ տնտեսվարողներն իրենց արտադրական հնարավորությունների վերաբերյալ կպատրաստեն ամբողջական տեղեկատվության և առաջարկների փաթեթ՝ հնարավոր ներդրողների հետ համագործակցության նպատակով: