Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կարկուտ՝ մարզի Դեբեդավան, Դեղձավան, Վազաշեն գյուղերում

06.06.2018

Հունիսի 5-ին, ժամը 18:30-ի սահմաններում ուժգին կարկուտ է տեղացել Տավուշի մարզի Այրում համայնքի Դեբեդավան և Դեղձավան բնակավայրերում: Կարկուտն ուղեկցվել է հորդառատ անձրևով և փոթորկով: Վնասվել են գյուղացիական տնտեսությունների գյուղատնտեսական մշակաբույսերը, բազմամյա տնկարկները, խաղողի այգիները, խոտհարքները: Նույնպիսի ուժգնության կարկուտ մայիսի 26-ին տեղացել էր նաև մարզի Վազաշեն համայնքում:Բոլոր համայնքներում համայնքային հանձնաժողովները գնահատում են վնասի չափերը, որոնք կներկայացվեն մարզպետարանում գործող համապատասխան մարզային հանձնաժողովին: Մարզպետարանից արդեն վնասի չափերը,  ամբողջովին ճշգրտված և գնահատված, կներկայացվեն ՀՀ կառավարություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03