Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երկրաշարժ է գրանցվել է նաև Հայաստանում

06.06.2018

  Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, հունիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 22:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:40-ին) ,ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.550 և արևելյան երկայնության 46.860 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Զաքաթալա քաղաքից 20 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Տավուշի մարզում 4-5 բալ, Լոռու մարզում ՝ 3-4 բալ, Շիրակի, Կոտայքի մարզերում և Երևանում՝ 2-3 բալ:
  Հունիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 43.780 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Բավրա քաղաքից 11 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժին հաջորդել է 0.8, 1.5, 1.6 մագնիտուդով երեք հետցնցում: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Բավրա գյուղում՝ 3-4 բալ, Գյումրի քաղաքում` 2-3 բալ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18