Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացել է Բերդ խոշորացված համայնքի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ
05.06.2018
Հունիսի 4-ին Բերդի համայնքապետարանում կայացել է Բերդ խոշորացված համայնքի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ: Մրցույթն անց է կացվել համայնքային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների համար: Բոլոր 26 թափուր պաշտոնները ժամկետային պայմանագրով զբաղեցնում էին մրցույթի մասնակիցները: Մրցույթն անցել է երկու փուլով՝ թեստային և հարցազրույցի: Մրցութային հանձնաժողովի որոշմամբ, որի կազմում ընդգրկված էին Տավուշի մարզպետարանի երեք ներկայացուցիչ, համայնքի ղեկավարը և ավագանու անդամներ, մրցույթի 26 մասնակիցներն էլ հաղթող են ճանաչվել և օրենքով սահմանված կարգով կնշանակվեն աշխատանքի: