Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ավագանու աշխատասենյակներ բոլոր համայնքապետարաններում
05.06.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/15746_s.jpg)
Հենց առաջին աշխատանքային խորհրդակցությանը ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հանձնարարական էր տվել մարզպետարանի տեղական ինքնակառավարման և ՀԳՄ վարչությանը, որպեսզի նրանք առաջարկեն համայնքների ղեկավարներին, աշխատասենյակներ առանձնացնել ավագանու համար: Այսօր ստացվել է տեղեկատվություն, որ բոլոր այն համայնքներում, որտեղ մինչև հիմա չէին գործում նման աշխատասենյակներ ավագանու անդամների աշխատանքի համար, արդեն հատկացվել են համապատասխան տարածքներ և կահավորվել: Այսպիսով, ՀՀ Տավուշի մարզի բոլոր 24 համայնքներում ավագանիներն ունեն իրենց հատկացված աշխատասենյակները: