Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցությունում

04.06.2018

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները և ոլորտները համակարգող մասնագետները: Խորհրդակցության ընթացքում մարզպետը յուրաքանչյուր վարչության պետի հետ վերլուծեց ոլորտին բնորոշ առանձնահատկությունները, խնդիրները և տեսլականը, որի իրկանացման ուղղությամբ պիտի աշխատեն առաջիկայում: ՏԻՄ աշխատանքները համակարգող վարչությանը հանձնարարական տրվեց հետևել, որպեսզի համայնքների ղեկավարները խիստ պահպանեն աշխատանքային կարգուկանոնը, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կամայական ռեժիմով են աշխատում:
- Ընդհանրապես, մարզպետարանը, որպես տարածքային կառավարման օղակ, պետք է ակտիվ համագործակցի ոչ միայն համայնքների ղեկավարների, այլև ՏԻՄ-ը ներկայացնող մյուս մարմնի՝ ավագանիների հետ,- նշեց մարզպետը և հանձնարարական տվեց հետամուտ լինել, որպեսզի բոլոր համայնքապետարաններում աշխատանքային սենյակներ տրամադրվեն ավագանիներին և միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի ավագանու նիստերը ուղիղ հեռարձակվեն: Այս համատեքստում համապատասխան վարչությունների ներկայացուցիչներին հանձնարարվեց զբաղվել նաև Ազատամուտի համայնքի ղեկավարի և ավագանու անդամների միջև ծագած հակասությունների խնդիրներով, հարկ եղած դեպքում կատարել համապատասխան ուսումնասիրություններ:
Խորհրդակցությանն անդրադարձ կատարվեց նաև քաղաքաշինության, ճանապարհների շահագործման և պահպանման, բնապահպանության, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության ոլորտների խնդիրներին: Նշվեց, որ ոլորտ առ ոլորտ պետք է քննարկումներ կազմակերպվեն շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Մասնավորապես առաջ քաշվեց անտառների պահպանության խնդիրը, որպեսզի անտառը դադարի լինել բիզնեսի աղբյուր, բայց միևնույն ժամանակ չտուժեն այն մարդիկ, ովքեր անտառի միջոցով սոցիալական հարց են լուծում: Բիզնես ծրագրերի հետ կապված, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնին հանձնարարվեց համագործակցել համայնքների հետ ներդրումային ծրագրերի կազմման գործընթացն արագացնելու ուղղությամբ, որպեսզի ներդրում կատարողը կարողանա օգտվել պատրաստի ծրագրերից:
Քանի որ մոտենում են հանրակրթական դպրոցների ավարտական քննությունները, մարզպետ Վահե Ղալումյանը հանձնարարեց կրթության, մշակույթի և սպորտի վարչությանն ամենայն ուշադրությամբ հետևել գործընթացին և, եթե հարկավոր է, ներգրավել նաև ամբողջ մարզպետարանի աշխատակազմին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:26:56