Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2018Թ. ՄԱՅԻՍ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
04.06.2018
2018թ. մայիս ամսին, համաձայն Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 5215 ընտանիքներ, որոնցից 1449-ը Իջևանի, 1218-ը Դիլիջանի, 1101-ը Բերդի և 1047-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 278 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-97, Դիլիջան-59, Բերդ - 66, Նոյեմբերյան - 56/ :
Հունիս ամսվա ընթացքում մարզի 186 ընտանիքներ ստացել են նաև նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման գումարները: