Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն անցկացրեց առաջին աշխատանքային խորհրդակցությունը
01.06.2018
Այսօրվա, 2018 թվականի հունիսի 1 –ի ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ Տավուշի մարզպետ նշանակված Վահե Ղալումյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի աշխատակազմի հետ: Աշխատակազմի հետ ծանոթանալուց հետո, մարզպետը նշեց այն հիմնական սկզբունքները, որոնցով պիտի առաջնորդվեն առաջիկա գործունեության ընթացքում: Ներկայացրեց նաև ՀՀ կառավարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մարզպետարանների վրա դրված խնդիրները՝ շեշտը դնելով մարզում ներդրումային և բիզնես- ծրագրերի ներգրավման հարցերի վրա: Մարզպետը նաև կարևորեց աշխատանքային կարգուկանոնի, ամբողջությամբ թափանցիկ աշխատելու հարցերը, նշեց, որ պատրաստ է քննարկել գործունեության արդյունավետությանն ուղղված՝ աշխատակիցների կողմից արվող ցանկացած առաջարկություն: