Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.05.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/15678_s.jpg)
Հարգելի Տավուշցիներ
Հունիսի 1-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում տեղի կունենան Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ՝ ,,Հեքիաթին հյուր,, խորագրով:
Միջոցառումների շարքը կմեկնարկի ժամը 10:30-ին՝ Իջևանի Ա. Մելիքբեկյանի անվան հրապարակում կանցկացվի կավճանկար-մրցույթ:
Լավագույն աշխատանքները կգնահատվեն և կխրախուսվեն հուշանվերներով:
Այնուհետև նույն հրապարակի բեմահարթակից ելույթ կունենան մարզի մշակութային համույթներ, անհատ կատարողներ, ինչպես նաև մայրաքաղաք Երևանից մարզ ժամանած <<ALEX>> միջոցառումների կազմակերպության կողմից ներկայացված սիրված հեքիաթների հերոսների կերպարները մարմնավորող դերասանները:Կկազմակերպվի մանկական շոու, ելույթ կունենան ժանգլյորներ, կկազմակերպվեն խաղեր, կլինի ցերեկային հրավառություն:
Մասնակից երեխաներին անվճար կբաժանվեն պաղպաղակներ, փուչիկներ:
Միջոցառումը կազմակերպում է ՀՀ Տավուշի մարզպետարանը՝ համագործակցելով Իջևանի քաղաքապետարանի, Իջևանի <<ՍՕՍ>> մանկական գյուղի, <<Վորլդ Վիժն>> միջազգային հասարակական բարեգործական և <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպությունների, Իջևանի երաժշտական և արվեստի դպրոցների, հանրակրթական դպրոցների, մանկապարտեզների, պարարվեստի համույթների, անհատ կատարողների հետ: