Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
25.05.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/15641_s.jpg)
Սիրելի շրջանավարտներ, սիրով շնորհավորում եմ Ձեզ այս հիշարժան օրվա՝ դպրոցական վերջին զանգի կապակցությամբ: Օրը շատ կարևոր է ձեզ համար, քանի որ այսուհետ անցյալում եք թողնելու դպրոցական ուսումնառության տարիները և ոտք եք դնելու կյանքի մի նոր շրջան, որտեղ կլինեն և նոր հետաքրքրություններ, և դժվարություններ, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ կլինեն դպրոցում ստացած ձեր գիտելիքները:
Վերջին զանգի առիթով շնորհավորում եմ նաև Ձեզ, սիրելի ուսուցիչներ ու ծնողներ: Ձեր տված գիտելիքների ու դաստիարակության շնորհիվ միայն հնարավոր կլինի հաղթահարել նոր կյանքի մարտահրավերներն ու դժվարությունները:
Պատանի բարեկամներ, ցանկությունս է, որ մեծ կյանք մտնեք վստահ ու ամուր քայլերով, իրականություն դարձնեք ձեզ հետ կապված բոլոր հույսերն ու երազանքները և ձեր արժանի ներդրումն ունենաք մեր երկրի զարգացման գործում:
Բարի երթ ու կանաչ ճանապարհ եմ մաղթում բոլորիդ: