Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգևատրվեցին շարադրությունների մրցույթում հաղթած երեխաները
24.05.2018
Այսօր Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ,,Մարդասիրությունը գործողության մեջ,, շարադրությունների մրցույթում հաղթած երեխաների պարգևատրման հանդիսավոր արարողություն: Տեղեկացնենք, որ մրցույթը հայտարարել էր Հայկական կարմիր խաչի ընկերության լուսաբանման ու լրատվության բաժինը և անց է կացվել Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան և Բերդ քաղաքներում: Յուրաքանչյուր քաղաքում մրցույթի կազմակերպման համար ընտրվել էր երեք դպրոց: Իջևանում մրցույթին մասնակցել են թիվ 1, թիվ 5 և ավագ դպրոցի 7-12-րդ դասարանների աշակերտները: Հաղթողների պարգևատրման արարողությանը ներկա էին Իջևանի թիվ 5 և թիվ 1 դպրոցների տնօրեններ Նինա Պողոսյանը և Աշոտ Փաշինյանը: Միջոցառումը ողջույնի խոսքով բացեց ու երեխաներին շնորհավորեց Հայկական կարմիր խաչի ընկերության Իջևանի մասնաճյուղի նախագահ Վաչիկ Սարիբեկյանը: Այնուհետև յուրաքանչյուր դպրոցից 1-3-րդ տեղեր գրաված աշակերտները պարգևատրվեցին Հայկական կարմիր խաչի ընկերության պատվոգրերով ու արժեքավոր գրականությամբ: