Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց Տավուշի մարզի շախմատի մեծահասակների անհատական առաջնությունը
21.05.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/15602_s.jpg)
Մայիսի 18-20-ը Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց Տավուշի մարզի շախմատի մեծահասակների անհատական առաջնությունը: Մասնակցում էին մարզի յուրաքանչյուր տարածաշրջանից 4-ական շախմատիստներ, ովքեր հաղթող էին ճանաչվել նախնական փուլում: Մրցապայքարն անցկացվեց շվեյցարական մրցակարգով՝ հինգ խաղափուլով: Ծավալված թեժ պայքարում 1-3-րդ մրցանակային տեղերը գրավեցին համապատասխանաբար Արտուշ Ամիրաղյանը Նոյեմբերյան քաղաքից, Կոմիտաս Սիմոնյանը Իջևանից և Էմիլ Մատինյանը դարձյալ Իջևան քաղաքից: Մրցանակային տեղեր գրաված շախմատիստնեը պարգևատրվեցին համապատասխան կարգի դիպլոմներով ու մեդալներով: Իսկ մրցաշարում 1-ին և 2-րդ տեղեր զբաղեցրած շախմատիստները կմասնակցեն շախմատի մեծահասակների անհատական առաջնության եզրափակիչ փուլին, որը կանցկացվի առաջիկայում: