Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ներկայացվել են սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքն ու օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերը
21.05.2018
Մայիսի 18-ին Տավուշի մարզպետարանում կայացել են խորհրդատվական հանդիպումներ ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին գործող օրենքով սահմանված պահանջների վերաբերյալ: Մասնակցել են մարզի հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրեններն ու բուժքույրերը: Հանդիպումները վարել են ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի աշխատակիցները, ովքեր ներկաներին մանրամասն ծանոթացրել են սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքին և օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերին: Հանդիպումներն ուղեկցվել են հարց ու պատասխանով: