Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է
17.05.2018
Հարգելի ՀՀ քաղաքացիներ, ՀՀ առողջապահության նախարարությունը, հենվելով ժամանակակից բժշկագիտության մոտեցումների վրա, մեծապես կարևորում է հիվանդությունների կանխարգելման դերը մարդկանց առողջության պահպանման հարցում:
Ելնելով վերոգրյալից, ցանկանում ենք Ձեզ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները սահմանված կարգով կարող են տարեկան մեկ անգամ անցնել անվճար կանխարգելիչ քննություն իրենց սպասարկող ԱԱՊ հաստատություններում` տեղամասային թերապևտի կամ ընտանեկան բժշկի մոտ հետևյալ ծավալների շրջանակում.
1) առողջապահական հարցերով կրթում,
2) զարկերակային ճնշման չափում,
3) գլյուկոմետրիայի իրականացում (բնակչության 35-68 տարիքային խմբում),
4) կրծքագեղձի զննում,
5) պապքսուք (30-60 տարեկան կանանց շրջանում),
6) ժառանգական անամնեզում գլաուկոմա ունեցող 40 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց տեսողության սրության որոշում,
7) մարմնի զանգվածի ցուցանիշի որոշում:
Կոչ ենք անում ձեզ օգտվել ընձեռված հնարավորությունից և անել ձեր քայլը ձեր իսկ առողջության պահպանման հարցում:
Հիշեցնում ենք, որ դուք ազատ եք ձեզ սպասարկող բժշկի ընտրության հարցում և սահմանված կարգով կարող եք դիմել ձեր նախընտրած ԱԱՊ բժշկական հաստատություն` ընտրել ԱԱՊ ծառայություններ մատուցող բժիշկ, գրանցվել վերջինիս մոտ և ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար ԱԱՊ ծառայություններ: