Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /2018թ. մայիսի 1-ի դրությամբ/
14.05.2018
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության՝ 2018թ. մայիսի 1-ի դրությամբ Տավուշի մարզում հաշվառված են 5138 աշխատանք փնտրող անձինք /Իջևան՝ 1847, Դիլիջան՝ 1793, Բերդ՝ 607, Նոյեմբերյան՝ 891/: Զբաղվածության տարածքային կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում նրանցից 185-ը տեղավորվել են աշխատանքի: Հաշվառվածներից 62-ը աշխատանք փնտրող հաշմանդամներ են:
Ըստ զբաղվածության կենտրոնների տրամադրած տեղեկատվության՝ մարզում հաշվառված է 4401 գործազուրկ, որից 2711-ը կանայք են: