Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կաթ արտադրողների միության հայտարարությունը
14.05.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/15551_s.jpg)
Վերջին ժամանակներս գյուղացիական տնտեսություններում անհիմն լուր էր տարածվել վերամշակողների կողմից կաթի գնման գնի կտրուկ նվազեցման վերաբերյալ, ինչը առաջացրել էր գյուղացիների վրդովմունքը։
Մայիսի 11-ին խնդրի լուծման նպատակով վերամշակողների և գյուղ տնտեսությունների ներկայացուցիչները հավաքվել էին գյուղնախարարի մոտ։ Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, մայիսի 13-ին, հաշվի չառնելով հանգստյան օրվա հանգամանքը, վերոնշյալ կազմին ընդունեց ՀՀ Կառավարության փոխվարչապետը։
Ելնելով ներկա քաղաքական իրավիճակից` համերաշխության մթնոլորտում որոշվեց փոխզիջման գնալով հարցին տալ տրամաբանական լուծում։
Թեև այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, կաթի գինը ավելի բարձր էր վճարվում, սակայն կաթնամթերք արտադրողների միության անդամների կողմից երաշխավորվում է, որ մոտ ժամանակներում կաթի գնի նվազեցում չի կատարվի։
Գիտակցում ենք, որ այս քայլով նպաստում ենք գյուղատնտեսության կարևոր ճյուղերից մեկի կայունության ապահովմանը։
Աշտարակ կաթ ընկերություն
Թամարա ՍՊԸ
Արզնի կաթ