Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական բրիֆինգը
25.04.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/15433_s.jpg)
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարում էր ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Մասնակցում էին ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, ՀՀ ԱԳՆ և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների ներկայացուցիչները ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության խմբի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ: Լևոն Սարգսյանը բրիֆինգի մասնակիցներին ներկայացրեց իրավիճակը նախորդ բրիֆինգից մինչև հիմա ընկած ժամանակահատվածի համար: Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացրին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը: