Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիշատակի և ոգեկոչման օր Տավուշի մարզկենտրոնում

24.04.2018

Այսօր, ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Տավուշի մարզկենտրոն Իջևանում հիշատակի ու ոգեկոչման օր էր: Մարդկանց հոսքը վաղ առավոտից ձգվում էր դեպի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, որն արդեն պատված էր ծաղիկներով ու ծաղկեպսակներով: Տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների, կրթական և առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, դպրոցականներ, անհատ անձինք երթով մոտենում էին հուշահամալիրի հրապարակ և հարգանքի տուրք մատուցում: Ծաղկեպսակ դրվեց նաև ՀՀ Տավուշի մարզպետարանի  կողմից: Օրվա առթիվ համալիրի Բաց խորանում մատուցվեց Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված պատարագ՝ ի հիշատակ օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանության նահատակների:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:35:50