Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հիշատակի և ոգեկոչման օր Տավուշի մարզկենտրոնում
24.04.2018
Այսօր, ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Տավուշի մարզկենտրոն Իջևանում հիշատակի ու ոգեկոչման օր էր: Մարդկանց հոսքը վաղ առավոտից ձգվում էր դեպի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, որն արդեն պատված էր ծաղիկներով ու ծաղկեպսակներով: Տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների, կրթական և առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, դպրոցականներ, անհատ անձինք երթով մոտենում էին հուշահամալիրի հրապարակ և հարգանքի տուրք մատուցում: Ծաղկեպսակ դրվեց նաև ՀՀ Տավուշի մարզպետարանի կողմից: Օրվա առթիվ համալիրի Բաց խորանում մատուցվեց Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված պատարագ՝ ի հիշատակ օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանության նահատակների: