Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաղթանակում ավարտական փուլում են նոր արտադրամասի հիմնման աշխատանքները
20.04.2018

Տավուշի մարզի Այրում համայնքում՝ Հաղթանակ բնակավայրում, 2018 թվականին ,,Սպայկա,, ընկերության 150 մլն. դրամ ներդրումային ծրագրով արդեն ավարտական փուլում են բանջարեղենի, մասնավորապես բողկի և կարտոֆիլի վերամշակման ու փաթեթավորման արտադրամասի հիմնման աշխատանքները: Արտադրամասը հագեցած է նորագույն սարքավորումներով և կապահովի 50 հիմնական աշխատատեղ: Բողկի արտադրության ծավալների ընդլայնմանը զուգահեռ, բացի հիմնական աշխատատեղերը, ժամանակավոր աշխատատաղեր կստեղծվեն նաև տարածաշրջանի համայնքների բնակիչների համար: Արտադրամասում կվերամշակվեն հիմնականում մարզում արտադրվող գյուղմթերքները: