Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
,,Կորյուն,, ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլում Իջևանի ավագ դպրոցը գրավել է մրցանակային 3-րդ տեղը
17.04.2018
Ապրիլի 16-ին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կայացել է ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միջև անցկացվող ,,Կորյուն,, ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են մարզային փուլում հաղթած թիմերը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, բարձրաստիճան զինվորականներ ու ոլորտի պատասխանատուներ:
Ողջույնի իր խոսքում պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը կարևորել է նման միջոցառման անցկացումը, նշելով, որ այն ոչ միայն պայքարելու, նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորություն է, այլև բանակային կյանքի որոշ դժվարությունների ծանոթանալու ու դրանք հաղթահարելու մի յուրօրինակ միջոց: Նա նաև հույս է հայտնել, որ խաղերի ընթացքում կուտակած փորձը մասնակիցների համար կդառնա նոր հաջողությունների և հաղթանակների գրավական:
,,Կորյուն,, ռազմամարզական խաղերում Տավուշի մարզը ներկայացրել է մարզային փուլում լավագույնը ճանաչված Իջևանի ավագ դպրոցի թիմը: Դպրոցի սաները պատվով են դուրս եկել թիմային մրցաձևերում ծավալված մրցակցային պայքարից և միջոցառման մասնակից 14 թիմերի մեջ գրավել 3-րդ մրցանակային տեղը:
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են թանկարժեք նվերներով: