Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարզաբանում

17.04.2018


Պարզաբանելով <<Պահանջվում է մարզպետարանի վարչության պետ>> <<Առավոտի>> ապրիլի 16-ի հրապարակումը, տեղեկացնում ենք, որ մարզպետարանի աշխատակազմում թափուր պաշտոն զբաղեցնելու գործընթացը կարգավորվում է <<Քաղաքացիական ծառայության մասին>> ՀՀ օրենքով, աշխատանքային օրենսգրքով և իրավական այլ ակտերով: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի թափուր պաշտոնը կզբաղեցվի միայն այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից հայտարարված  մրցույթի արդյունքում հաղթող թեկնածու լինի: Հիշեցնենք, որ մրցույթը կայանալու է ս/թ մայիսի 18-ին: Իսկ եթե պաշտոնը թափուր է, չի նշանակում, թե այդ ընթացքում նրան վերապահված գործառույթներն անկատար են մնում: Այդ գործառույթներն իրականացնում են համապատասխան վարչության մասնագետները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56