Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվել են համապետական 4-րդ շաբաթօրյակի արդյունքները

16.04.2018

<<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում ապրիլի 14-ին տեղի է ունեցել համապետական 4-րդ շաբաթօրյակը: Չնայած ոչ բարենպաստ եղանակին, Տավուշի մարզում շաբաթօրյակին բավականին ակտիվ մասնակցություն են ունեցել բոլոր համայնքներն ու բնակավայրերը, մարզային և համայնքային ենթակայության կազմակերպություններն ու հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, հասարակական կազմակերպություններն ու անհատ մարդիկ: Ընդհանուր առմամբ, շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցել է 190 կազմակերպություն, 5800 մարդ, օգտագործվել է 90 միավոր տեխնիկա և 3500 միավոր գործիք: Աշխատանքները համակարգելու նպատակով ողջ օրվա ընթացքում ՀՀ Տավուշի մարզպետարանում գործել է թեժ գիծ, իսկ նախապես նշված էլեկտրոնային հասցեով  պարբերաբար տեղեկատվություն է ստացվել կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56