Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համապետական շաբաթօրյակի ընթացքը Տավուշի մարզում
14.04.2018
Այսօր՝ ապրիլի 14-ին , չնայած անձրևային եղանակին, Տավուշի մարզում ընթանում են համապետական շաբաթօրյակի աշխատանքները: Շաբաթօրյակի են դուրս եկել բոլոր համայնքները, հիմնարկ-ձեռնարկությունները, կրթական և առողջապահական հաստատությունները, հասարակական կազմակերպությունները, անհատ քաղաքացիներ: Ըստ նախնական տվյալների, մարզում պիտի շաբաթօրյակին մասնակցեն 10000 մարդ, 240 կազմակերպություն, կօգտագործվի 130 միավոր տեխնիկա, 5000 գործիք:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության տարածքում սկսվում է ակտիվ զբոսաշրջության ժամանակաշրջանը, հատկապես ուշադրություն է դարձվելու համայնքների վարչական տարածքում գտնվող հանգստյան գոտիների և այդ գոտիներ տանող ճանապարհների ու ճանապարհամերձ հատվածների, համայնքամիջյան և ներբնակավայրային ճանապարհների ու ճանապարհամերձ հատվածների, համայնքում զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հատվածների /պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքների, կանաչ գոտիների, պուրակների, զբոսայգիների, սննդի ճանապարհամերձ տաղավարների և այլն/ մաքրման և բարեկարգման աշխատանքներին: