Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /2018թ. ապրիլի 1-ի դրությամբ/
13.04.2018
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության՝ 2018թ. ապրիլի 1-ի դրությամբ մարզում հաշվառված են 5164 աշխատանք փնտրող անձինք /Իջևան՝ 1853, Դիլիջան՝ 1803, Բերդ՝ 616, Նոյեմբերյան՝ 892/: Զբաղվածության տարածքային կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում նրանցից 117-ը տեղավորվել են աշխատանքի: Հաշվառվածներից 62-ը աշխատանք փնտրող հաշմանդամներ են:
Ըստ զբաղվածության կենտրոնների տրամադրած տեղեկատվության՝ մարզում հաշվառված է 4430 գործազուրկ, որից 2745-ը կանայք են: