Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական աշխատանքային խորհրդակցությունը
13.04.2018
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Կարեն Ադամյանը, Վարդան Ալեքսանյանը, աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանը, ստորաբաժանումների ղեկավարները, ոլորտները համակարգող մասնագետները: Մարզպետը լսեց տեղեկատվություն նախորդ հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ, նոր հանձնարարականներ տվեց բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին: Զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Գագիկ Մատինյանը: Ապրիլի 14-ին նախատեսված համապետական շաբաթօրյակի կազմակերպման հետ կապված հարցերի վերաբերյալ տեղեկատվություն տվեց ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Միշա Մխիթարյանը: