Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հիմնանորոգվում են Տավուշի մարզի Արճիս համայնքի ճանապարհները
13.04.2018
«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում հիմնանորոգվում են Տավուշի մարզի Արճիս համայնքի ճանապարհները: Համայնքի ղեկավար Դավիթ Վերանյանը պատմել է, որ բավական մեծ գյուղ է Արճիսը, ունի շուրջ 1200 բնակիչ և բարեկարգ ճանապարհներն իրենց համար կենսական նշանակություն ունեն։
Վերականգնվող ճանապարհահատվածը Տավուշի մարզի Արճիս գյուղական համայնքը Մ-6 միջպետական ճանապարհի միջոցով կապում է տարածաշրջանի համայնքների հետ:Ծրագրով նախատեսվում է նաև ջրահեռացման համակարգի վերականգնում, մայթերի, իջատեղերի և մուտքերի կառուցման աշխատանքներ, կողնակների կառուցում։ Ընթացքում, ըստ անհրաժեշտության, կատարվելու են նաև գազատարի տեղափոխում և ջրագծի նորոգում։ Հիմնական աշխատանքների ավարտին ճանապարհը կկահավորվի ճանապարհային նշաններով ու անվտանգության էլեմենտներով։
Նյութի աղբյուրը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայք: