Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ծրագրում ընդգրգվել են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ
12.04.2018
«Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայաստանում գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի նախաձեռնությամբ Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Ներքին Կարմիրաղբյուր գյուղում իրականցվում է «Օգնություն անտեսված և անապահով երեխաներին» ծրագիրը, որի շահառու երեխաները սոցիալապես անապահով ընտանիքներից են: Բերդում ծրագրի շահառու 50 երեխաներ իրենց ազատ ժամանակն անց են կացնում քաղաքի նախկին գրադարանում, որտեղ ավագները դասապարապմունքով են զբաղվում, իսկ փոքրերն էլ առանձին նկարում են, գործում, կարում, երգում, արտասանում: Ներքին Կարմիրաղբյուրում էլ «Օգնություն անտեսված և անապահով երեխաներին» ծրագրում ընդգրկված է 30 երեխա: