Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ընթերցման օլիմպիադայի մարզային փուլը

12.04.2018

  Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում անցկացվեց 2018 թվականի ընթերցման օլիմպիադայի մարզային փուլը, որին մասնակցեցին դպրոցական փուլում 1-ին և 2-րդ տեղեր գրաված 52 աշակերտներ մարզի տարբեր դպրոցներից: Համաձայն կանոնակարգի՝ օլիմպիադային մասնակցում էին միայն 6-րդ դասարանի աշակերտները, իսկ աշակերտների ընտրած և ժյուրիի առաջարկած գրքերը միայն գեղարվեստական էին:
  Ժյուրիի կազմում էին Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը, «Հայգիրք» գրախանութների տնօրեն Սուրեն Խաչատրյանը, ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Խաչատուր Խաչատրյանը, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի դասախոս, ՀՀ գրողների միության անդամ Ալիսա Հասանյանը, մեկական ուսուցիչ մարզի յուրաքանչյուր տարածաշրջանից՝ Հասմիկ Աբազյանը Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցից, Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցից Հայկանուշ Ալեքսանյանը, Հասմիկ Բալդրյանը Բերդի թիվ 3 դպրոցից և Նազելի Չապուխյանը Դիլիջանի թիվ 2 դպրոցից:
  Մրցույթն ընթացավ երկու փուլով: Նախ մրցույթի մասնակից երեխաները հատվածներ ընթերցեցին իրենց ընտրած գեղարվեստական գրքից, իսկ երկրորդ հատվածում ընթերցեցին հանձնաժողովի ընտրած տեքստը: Արդյունքում 67 միավորով մարզային փուլի 1-ին տեղի հաղթող ճանաչվեց Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցը ներկայացնող Դավիթ Ավետիսյանը, 2-րդ տեղը հավասար՝ 59-ական միավորով կիսեցին Այգեհովիտի միջնակարգ դպրոցի աշակերտ Վահե Մանուկյանը և Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մերի Մուսայելյանը, 3-րդ տեղում Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի սան Նարեկ Մանուկյանն էր 57 միավորով: 1-3-րդ տեղեր գրաված բոլոր աշակերտները կմասնակցեն 2018 թվականի մայիսին Երևանում կայանալիք «Ընթերցման օլիմպիադա 2018»-ի հանրապետական փուլին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:35:27