Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ռեգեն-Տավուշ. հերթական հանդիպումը

11.04.2018

Ապրիլի 10-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում հերթական հանդիպումն է տեղի ունեցել մարզի և Գերմանիայի Դաշնության Բավարիայի երկրամասի Ռեգենի տարածաշրջանի ներկայացուցիչների միջև: Ինչպես հայտնի է, այս երկու տարածաշրջանների համագործակցությունն արդեն տարիների պատմություն ունի, տարբեր ժամանակներում եղել են փոխայցելություններ, իրականացվել են բազմաթիվ համատեղ ծրագրեր: Համագործակցությունը հիմնականում կրթության, տուրիզմի, աղբահանության կազմակերպման ոլորտների շրջանակներում է:
Հանդիպման հենց սկզբում Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը մարզպետ Հովիկ Աբովյանի և անձամբ իր անունից ողջունել է Ռեգենի շրջանի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրեն Հերբերտ Ունաշին, շնորհակալություն հայտնել արդեն բարեհաջող իրականացված ծրագրերի համար, միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ այսուհետ նախաձեռնվող ծրագրերն ավելի մեծ աշխարhագրություն կունենան և կընդգրկեն ոչ միայն Իջևանի ու Դիլիջանի տարածաշրջանները, այլև՝ Բերդի ու Նոյեմբերյանի: Հերբերտ Ունաշը նույնպես դրական գնահատական է հնչեցրել կատարված աշխատանքների վերաբերյալ՝ փոխանցելով նաև իր գործընկերների կարծիքները: Որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջիկայում նախատեսված աշխատանքների վերաբերյալ, որոնց իր գործուն աջակցությունն է հայտնել նաև Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57