Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի մարզային փուլը
11.04.2018
Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի մարզային փուլը: Մասնակցում էին տարածաշրջանային փուլում ուժեղագույն ճանաչված Բերդավանի, Վերին Ծաղկավանի, Դիլիջանի թիվ 4 և Աչաջրի դպրոցների թիմերը՝ 3 տղա մեկ աղջիկ կազմով: Ծավալված համառ ու լարված պայքարից հաղթանակով դուրս եկան Աչաջրի միջնակարգ դպրոցի պատանի շախմատիստները՝ գրավելով 1-ին տեղը և իրավունք ստացան մասնակցելու առաջիկայում Գորիսում կայանալիք օլիմպիադայի հանրապետական փուլին: 2-րդ տեղում Բերդավանի դպրոցն էր: Վերին Ծաղկավանի դպրոցի թիմը գրավեց 3-րդ տեղը, իսկ 4-րդ տեղը բաժին հասավ Դիլիջանի թիվ 4 դպրոցին: 1-ին տեղ գրաված Աչաջրի դպրոցի թիմի անդամները Հայկական բարեգործական ընդհանուր միության /ՀԲԸՄ/ կողմից պարգևատրվեցին թանկարժեք նվերներով և Տավուշի մարզպետի դիպլոմներով: Համապատասխան նվերներ ստացան նաև օլիմպիադայի մասնակից մյուս թիմերը: Շնորհավորելով պատանի շախմատիստներին՝ ՀՀ շախմատի ֆեդերացիայի լիազոր ներկայացուցիչ, խաղերի մրցավար Էմիլ Մատինյանն այնուհետև շնորհակալություն հայտնեց ՀԲԸՄ-ի ներկայացուցիներին նվերների և մշտական աջակցության համար: