Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել է գյուղատնտեսական մարզային ֆորումը

11.04.2018

Ապրիլի 10–ին ՀՀ Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ Վորլդ Վիժիոն կազմակերպության անմիջական աջակցությամբ Իջևանում տեղի է ունեցել գյուղատնտեսական ֆորում: Մասնակցել են մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների, գյուղատնտեսական մարզային հիմնադրամի, գյուղատնտեսական ծրագրերը ֆինանսավորող դոնոր կազմակերպությունների, համայնքների, գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսությունների, հասարակական կազմակերպությունների, բանկային համակարգի ներկայացուցիչներ: Վորլդ Վիժիոն կազմակերպության Տավուշի զարգացման ծրագրերի ղեկավար Վադիմ Ուզունյանը բացման խոսքում նշել է, որ ֆորումի միջոցով մարզային մակարդակում ստեղծվում է նախադեպը չունեցող հարթակ, որտեղ ֆերմերներն ու ոլորտը ներկայացնող մասնագետները հնարավորություն են ստանում քննարկել իրենց հուզող խնդիրները և հանդես գալ առաջարկություններով:
Մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի անունից ողջունել է ֆորումի աշխատանքները, հույս հայտնել, որ դրանք շարունակական կլինեն, և նման հանդիպումներն ու քննարկումները կտան իրենց դրական արդյունքները:
Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Գրիգոր Փայտյանը նշել է, որ մարզի համար գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է, և բնագավառն ունի բավականին մեծ հնարավորություններ բիզնես միջավայրի զարգացման համար: Տեղեկացրել է հավանության արժանացած և ՀՀ կառավարության աջակցությամբ մարզում իրականացվող ծրագրերի մասին: Ֆորումին են ներկայացվել <<ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում>>/5տոկոս/, <<Հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում>>/2 տոկոս/, <<Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի սուբսիդավորում>>/2 տոկոս/, <<Գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալություն, լիզինգի պետական աջակցություն>>/2 տոկոս/, <<Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի մասնակի սուբսիդավորում>> /3 տոկոս/ և այլ ծրագրեր:
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի Տավուշի մասնաճյուղի տնօրեն Զարմայր Մարդանյանը ներկայացրել է հիմնադրամի կողմից մարզում իրականացվող ծրագրերը և նախատեսվող աշխատանքները: Առաջիկայում հիմնադրամը նախատեսել է իրականացնել 7 հետազոտական ծրագիր, որոնց միջոցով կարիքների բացահայտում կկատարվի: Հիմնադրամը շարունակաբար իրականացնում է ֆերմերների հավաստագրում, ինչի միջոցով նրանք կարողանում են օգտվել պետության կողմից սուբսիդավորվող ցածր տոկոսադրույքով վարկերից: 209 ֆերմեր արդեն դասընթաց է անցել և հավաստագրվել, 120-ն արդեն վարկ են ստացել:
Ֆորումն ընդհանուր առմամբ վարել է և հնչած կարծիքներն ու առաջարկներն ի մի է բերել, քննարկման առարկա է դարձրել և մասնագիտական վերլուծությունների է ենթարկել գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Հրաչյա Զաքոյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59