Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
09.04.2018
Ապրիլի 14-ին տեղի կունենա համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակի արդյունավետ իրականացման նպատակով ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը շրջաբերական է ուղարկել համայնքների ղեկավարներին՝ առաջարկելով նախապատրաստական աշխատանքի հիմնական ուղղությունները: Դրանք են.
Համայնքում կազմել շաբաթօրյակի իրականացման գործողությունների ծրագիր:
Ապահովել համայնքում գործող բոլոր համայնքային, մարզային կազմակերպությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, կրթական հաստատությունների, մասնավոր ընկերությունների մասնակցությունը շաբաթօրյակի աշխատանքներին:
Հաշվարկելով մարդկային ներուժը` սահմանազատել մաքրման ենթակա տարածքները, համարակալել և կից ցանկով նշել կոնկրետ տարածքի համար պատասխանատու կազմակերպությունները:
Գույքագրել համայնքում առկա տեխնիկական միջոցները, ապահովել աղբահավաքման և սանիտարական մաքրման համար անհրաժեշտ տեխնիկայի, այդ թվում` մասնագիտացված բեռնատար մեքենաների ներգրավվածությունը նշված աշխատանքներում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության տարածքում սկսվում է ակտիվ զբոսաշրջության ժամանակաշրջանը, առաջարկվել է նաև լուրջ ուշադրություն դարձնել համայնքի վարչական տարածքի հանգստյան գոտիների և այդ գոտիներ տանող ճանապարհների ու ճանապարհամերձ հատվածների, համայնքամիջյան և ներբնակավայրային ճանապարհների ու ճանապարհամերձ հատվածների, համայնքում զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հատվածների /պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքների, կանաչ գոտիների, պուրակների, զբոսայգիների, սննդի ճանապարհամերձ տաղավարների և այլն/ մաքրման և բարեկարգման աշխատանքներին, տեղադրելով համապատասխան ուղեցույց-ցուցանակներ: