Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
07.04.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/15261_s.jpg)
Սիրելի կանայք, մայրեր ու աղջիկներ, ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները ապրիլի 7-ի՝ Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ:
Հայ մարդու համար մայրը սրբություն է, իսկ մայրությունը՝ հայ կնոջ ամենամեծ ու ամենավեհ կոչումը: Ու պատահական չէ, որ Մայրության ու գեղեցկության տոնը նշվում է ապրիլի 7-ին, որը Հայ առաքելական եկեղեցու տոնացույցում նշվում է որպես Սուրբ Աստվածածնի Ավետման օր։
Սիրելի կանայք, մեկ անգամ ևս շնորհավորելով գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, անսահման սեր ու մայրության բերկրանք: Միշտ եղեք գեղեցիկ ու գնահատված: