Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ներկայացվեց վարչական տվյալների շտեմարանի լրացման կարգը
07.04.2018
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին վարչական տվյալների հավաքագրման և մուտքագրման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը, խոշորացված համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասախանատուները: Հանդիպումը բացեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության ու վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը: Կարևորելով շտեմարանների ստեղծման անհրաժեշտությունը՝ Գուրգեն Հարությունյանն այնուհետև սլայդների միջոցով ներկայացրեց վարչական տվյալների շտեմարանի օրինակելի ձևն ու լրացման կարգը, պարզաբանումներ տվեց ներկաներին հետաքրքրող հարցերի վերաբերյալ: