Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
,, Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ,, ծրագիրը՝ Տավուշի մարզում
05.04.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/15234_s.jpg)
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել ,,Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ,, ծրագրի քննարկումը, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Տավուշի մարզպետարանի, Վորլդ վիժիոն կազմակերպության ներկայացուցիչները և ծրագրի պատասխանատուները: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և անձամբ իր անունից ողջունել է ծրագրի մուտքը Տավուշի մարզ, նշել, որ խիստ կարևորում են համայնքներում սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման հանգամանքը, ընդգծել է, որ այդ ուղղությամբ դեռևս շատ համատեղ անելիքներ և պարտավորություններ ունեն: ,,Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ,, ծրագիրը, որ իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության և Մանկական զարգացման հիմնադրամի միջոցով, նպատակ ունի սոցիալական աշխատանքի ներդրմամբ և առավել խոցելի երեխաների ու ընտանիքների կյանքի բարելավմամբ աջակցել Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի ուժեղացմանը: Ծրագիրը մեկնարկել է 2017 թվականի հոկտեմբերին, իրականացվում է հանրապետության բոլոր խոշորացված համայնքներում, ավարտվելու է 2020 թվականին: Ծրագրի իրականացման արդյունքում կլինեն 54 ընտրված և վերապատրաստված համայնքային սոցիալական աշխատողներ: Ծրագիրը կխթանի տեղական ինքնակառավարման համակարգում համայնքի սոցիալական աշխատողի հաստիքի ներդրմանը, կնպաստի համայնքների կարողությունների զարգացմանը՝ կանխելու և հասցեագրելու իրենց սոցիալական խնդիրները: