Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սահմանամերձ Բերքաբերում ծառատունկ է
30.03.2018
Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայնքում այս օրերին գարնանային եռուզեռ է: Գյուղի բնակիչները համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանի գլխավորությամբ արդեն հինգերորդ օրն է մեծ ոգևորությամբ ու աշխուժությամբ ծառատունկի աշխատանքներով են զբաղված: Ծառատունկն իրականացվում է գյուղ մտնող ճանապարհի եզրերով: Դրվել են արագ աճող բարդու 1225 հատ տնկիներ: Համայնքի ղեկավարի խոսքերով, ծառատունկին զուգահեռ, նաև առաջին ջրման աշխատանքներն են կատարում: Արթուր Մադաթյանը վստահ է, որ բոլոր տնկիները ցանկալի կպչողականություն կապահովեն, որովհետև նպատակը բարի է և դրվել են մեծ սիրով:
-Նորատունկերը երկու անգամ էլ կջրվեն հունիս և օգոստոս ամիսներին ու մեծ արագությամբ հասակ կառնեն,-ասաց համայնքի ղեկավարը: