Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պետական աջակցության ծրագրերը շարունակվում են
29.03.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/15180_s.jpg)
Տավուշի մարզում շարունակվում է պետական աջակցության ծրագրերով գարնանացան սերմերի, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի, դիզելային վառելիքի դիմաց գումարների հավաքագրման և դրանց բաշխման գործընթացը:
«Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» ծրագրի շրջանակներում համայնքների կողմից ներկայացված վճարունակ պահանջարկի հիման վրա 27.03.2017թ. դրությամբ մարզին հատկացվել և համայնքներ են ներկրվել.
Գարնանացան գարու սերմ – 7670 կգ /1կգ-ի արժեքը՝ 130 դրամ/
Գարնանացան ցորենի սերմ – 750 կգ /1կգ-ի արժեքը՝ 150 դրամ/
Եգիպտացորենի սերմ - 225 կգ /1կգ-ի արժեքը՝ 350 դրամ/
Առաջիկայում կներկրվի նաև 571 կգ առվույտի սերմ /1կգ-ի արժեքը՝ 1500 դրամ/: Ցուցակագրման և վճարման գործընթացը շարունակվում է:
,,Պետական աջակցություն հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման,, ծրագրի շրջանակներում հողօգտագործողների կողմից 27.03.2018թ. դրությամբ վճարվել է 1.6 տոննա ֆոսֆորական, 1.85 տոննա կալիումական պարարտանյութերի /50 կիլոգրամանոց 1 պարկի արժեքը՝ 7000 դրամ/ դիմաց: Անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության կողմից սահմանված կարգի համաձայն ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: Առաջիկայում նշված պարարտանյութերը կներկրվեն համայնքներ: Այստեղ ևս վճարման գործընթացը շարունակվում է:
Սկսվել է նաև «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրի» շրջանակներում 1 լիտրը 380 դրամ սուբսիդավորված արժեքով գումարների հավաքագրման և դիզվառելիքի տրամադրման գործընթացը: 29.03.2018թ. դրությամբ վճարվել է 1մլն. 455 հազար 400 դրամ /3830 լիտր/: