Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մասնագիտական դասընթացներ՝ դպրոցների գրադարանավարների համար

29.03.2018

 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրերի համաձայն, հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին դասագրքերով ապահովելու ողջ գործընթացը հանրությանը թափանցիկ դարձնելու նպատակով, մշակվել է <<Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին դասագրքերով ապահովելու կարգի>> իրականացման կառավարման ավտոմատացված համակարգ /ԿԱՀ/։
 Համակարգի միջոցով աշակերտներին դասագրքերով ապահովելու համար Տավուշի մարզի Իջևանի, Նոյեմբերյանի, Դիլիջանի և Բերդի հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ   գրադարանավարների համար: Դասընթացներին ներկայացվել են ԿԱՀ համակարգում գրանցվելու, աշակերտների տվյալները մուտքագրելու, նրանց դասագրքեր տրամադրելու, կատարված աշխատանքների մասին հաշվետվությունները կցելու և ծրագրից բխող մյուս գործառույթները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57