Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մասնագիտական դասընթացներ՝ դպրոցների գրադարանավարների համար
29.03.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրերի համաձայն, հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին դասագրքերով ապահովելու ողջ գործընթացը հանրությանը թափանցիկ դարձնելու նպատակով, մշակվել է <<Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին դասագրքերով ապահովելու կարգի>> իրականացման կառավարման ավտոմատացված համակարգ /ԿԱՀ/։
Համակարգի միջոցով աշակերտներին դասագրքերով ապահովելու համար Տավուշի մարզի Իջևանի, Նոյեմբերյանի, Դիլիջանի և Բերդի հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ գրադարանավարների համար: Դասընթացներին ներկայացվել են ԿԱՀ համակարգում գրանցվելու, աշակերտների տվյալները մուտքագրելու, նրանց դասագրքեր տրամադրելու, կատարված աշխատանքների մասին հաշվետվությունները կցելու և ծրագրից բխող մյուս գործառույթները: