Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արամայիս Ուլիխանյանը նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի թափուր պաշտոնում
28.03.2018
2018 թվականի մարտի 23-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթում հաղթող է ճանաչվել Արամայիս Կամսարի Ուլիխանյանը:
2018 թվականի մարտի 27-ին ՀՀ Տավուշի մարզպետի թիվ 34-Ա որոշմամբ Արամայիս Ուլիխանյանը նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի թափուր պաշտոնում:
ՀՀ Տավուշի մարզպետի թիվ 37-Ա որոշմամբ Արամայիս Կամսարի Ուլիխանյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան: