Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզային գրադարանում նշվել է Թատրոնի միջազգային օրը
28.03.2018
Մարտի 27-ին Տավուշի մարզային գրադարանում հանդիսավորությամբ նշվել է Թատրոնի միջազգային օրը: Օրվան նվիրված միջոցառումը կրել է «Երբ բացվում է վարագույրը» խորագիրը: Մասնակցել են Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի, մտավորականության ներկայացուցիչներ, ուսանողներ: Միջոցառման ընթացքում տեսաֆիլմի միջոցով ցուցադրվել են հայ մեծանուն դերասանների լուսանկարները, իսկ Իջևանի պետական քոլեջի ուսանողները, զուգահեռ, համառոտ ներկայացրել են նրանց կյանքն ու գործունեությունը: Իրենց ելույթներում մտավորականներ Ռուբեն Սիմոնյանը և Ժենյա Խաչատրյանը անդրադարձել են թատրոնի դերին ու նշանակությանը: Միջոցառման ընթացքում ցուցադրվել են պարային համարներ, փոքրիկ ներկայացումներ, հնչել են երգեր կիթառի նվագակցությամբ: