Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ստորագրվեց համագործակցության հուշագիր

27.03.2018

  Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամը, համագործակցելով Հոլանդիայի, Չեխիայի և Գերմանիայի գործընկերների հետ, սկսել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիր` ուղղված գյուղական համայնքներում էներգետիկ աղքատության հաղթահարմանը: Ծրագիրը իրականացվում է Հայաստանի հինգ մարզերում, որից մեկը Տավուշի մարզն է:
  Մարտի 27-ին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամի գլխավոր տնօրեն Արա Նազինյանը «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզպետարանում ստորագրեցին համագործակցության հուշագիր: Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Կարեն Ադամյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանը: Ստորագրելով հուշագիրը՝ մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհակալություն հայտնեց հիմնադրամին Տավուշի մարզը ևս ծրագրում ընդգրկելու համար: Կարևորելով ծրագրի իրականացումը մարզում, մարզպետը նաև շնորհավորեց բոլորին ծրագրի մեկնարկի կապակցությամբ: Արա Նազինյանը նշեց, որ ծրագիրը տեղական հասարակական կազմակերպություններին և զանգվածային լրատվամիջոցներին հնարավորություն կտա քաղաքային և գյուղական համայնքներում անդրադառնալ էներգախնայողության խնդիրներին, որոնք հատուկ են յուրաքանչյուր վայրի համար: Տեղական քաղաքացիական հասարակական կազմակերպությունները և համայնքային խմբերը կբարձրացնեն բնակչության իրազեկվածությունը էներգախնայողության մեթոդների և նրանց կիրառման վերաբերյալ՝ համախմբելով համայնքային ռեսուրսները և արդյունավետ համագործակցելով տեղական իշխանությունների ու մասնավոր ընկերությունների հետ: Ծրագիրը կաջակցի համայնքային նախաձեռնությունների իրականացմանը` ըստ նրանց առաջնահերթությունների և զարգացման ծրագրերի: Այն քաղաքացիական խմբերին նոր հնարավորություններ կընձեռի՝ համախմբել ռեսուրսները համայնքների հետ արդյունավետ գործընկերության համար՝ ստանալով էներգետիկ արդյունք էներգաարդյունավետության և համայնքային զարգացման համար ներդրված ներդրումների երկարաժամկետ կայունություն ապահովելու նպատակով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57