Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային հանդիպում
27.03.2018
Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունել է Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանին: Քննարկվել են մարզում տնտեսության աշխուժացման, տուրիզմի զարգացման նպատակով որոշակի միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծրագրեր: Առաջիկա ամսվա ընթացքում նախատեսվում է իրականացնել ծրագիր, որի շրջանակներում կկազմակերպվի Հայաստանում դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ մեկօրյա ճանաչողական շրջագայություն Տավուշի մարզում: Հանդիպմանը քննարկվեցին այցի ընթացքում նախատեսվող մշակութային և ճանաչողական միջոցառումները, դրանց անցկացման ձևաչափը: