Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ավարտվել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների անցկացման մարզային փուլը
23.03.2018

Տավուշի մարզում ավարտվել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների անցկացման մարզային փուլը: Մարզային փուլում հաղթել և հանրապետական փուլին մասնակցելու իրավունք է ստացել մարզի հանրակրթական դպրոցների ընդհանուր թվով 72 աշակերտ: Նրանցից 13-ը հաղթել են <<Մաթեմատիկա>>, <<Ֆիզիկա>>, <<Քիմիա>>, <<Կենսաբանություն>>, <<Ինֆորմատիկա>>, <<Աշխարհագրություն>> և <<Աստղագիտություն>> առարկաներից օնլայն անցկացվող օլիմպիադաներում: Հանրապետական փուլի մնացած 59 մասնակիցների ցուցակները հաստատվել են Տավուշի մարզպետի կողմից և ներկայացվել Հանրապետական օլիմպիական կազմկոմիտե: Մարտի 24-ից արդեն կմեկնարկի դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը: